Logo

Էդգար Սևիկյան․ «Պատրաստ եմ խաղալ Հայաստանի հավաքականում»

17:02 / 29.08.2023Ֆուտբոլ
null

Ռուսական «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հայտնել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու ցանկություն։

«Ես պատրաստ եմ խաղալ Հայաստանի հավաքականում։ Պարզապես ասացի, որ կա հավաքականում խաղալու ցանկություն։ Չկա՞ առաջարկ․ սեպտեմբերին ես չեմ մեկնելու»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն։

Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին նա տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Նիժնի Նովգորոդին»։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն անցկացրել է 8 հանդիպում ու դարձել 3 գոլի հեղինակ։ Նախկինում նա հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա