Ռուսական «Նիժնի Նովգորոդի» նորեկ Էդգար Սևիկյանը խոսել է առաջիկա անելիքների մասին:
«Շուտով խաղադաշտ դուրս կգամ: Վերջերս հիվանդացել էի, այս պահին մարզումների չեմ մասնակցում: Կամաց-կամաց մարզավիճակ ձեռք կբերեմ»,- Սևիկյանի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:
Հիշեցնենք, որ 20-ամյա հայ վինգերը հուլիսի 6-ին է ազատ գործակալի կարգավիճակում միացել ռուսական թիմին, որի հետ կնքել է 3 տարվա համաձայնագիր: Էդգար Սևիկյանի նախորդ ակումբն իսպանական «Լևանտեն» էր:


