Logo

Էդգար Սևիկյան. «Հայաստանի հավաքականի խաղային սխեման ավելի հարմարավետ է ինձ համար»

17:13 / 17.11.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի նորեկ Էդգար Սևիկյանը նախախաղային ասուլիսում խոսել է ազգային թիմում առաջին տպավորությունների և Ուելսի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի նախավերջին տուրի հանդիպման մասին։

«Ամեն ինչ դուր է գալիս ինձ՝ թե՛ թիմի մթնոլորտը, թե՛ խաղացողների խաղամակարդակը։ Ունենք շատ լավ հավաքական և կարծում եմ, որ կարող ենք հասնել դրական արդյունքի։ Ինձ շատ ջերմ ընդունեցին թիմում, ինչը շատ հաճելի էր։ Բոլորին շնորհակալ եմ դրա համար։

Իմ առաջին տնային հանդիպման հետ կապված լարվածություն կա։ Ամբողջ թիմը տրամադրված է միայն հաղթանակի։ Մեկ շաբաթ քրտնաջան աշխատել ենք դրա համար, պատրաստ ենք ու սպասում ենք վաղվան, որ ուրախացնենք մեր երկրպագուներին։

Ուելսի հավաքականը շատ լուրջ մրցակից է և ունի լավ խաղացողներ, որոնց մեծ մասը խաղում է Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ըստ իս՝ դա եվրոպական գրանդ է։ Հեշտ չի լինելու մեզ համար։

Ակումբում ես չեմ խաղում ինձ համար հարազատ դիրքում, քանի որ ես կենտրոնական հարձակվող չեմ։ Հայաստանի հավաքականի խաղային սխեման ավելի հարմարավետ է ինձ համար։ Հավաքականում ես կխաղամ այն դիրքում, որտեղ անհրաժեշտ է։

Մնացել է 2 եզրափակիչ։ Մենք ունենք շանսեր և պայքարելու ենք։ Նախ պետք է կենտրոնանալ վաղվա խաղի վրա, հաղթել, նոր մտածել հաջորդ հանդիպման մասին»,- նշել է ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպանը։

Հայաստան - Ուելս հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 18։00-ին։ Խաղը կցուցադրվի Ֆասթ Սպորտի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ