Logo

Էդգար Սևիկյան. «Հավաքականում խաղալու որոշումն ընդունել եմ սրտով»

23:26 / 16.10.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Էդգար Սևիկյանը ծավալուն հարցազրույց է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը:

«Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշումն ընդունել եմ սրտով: Նախորդ մրցաշրջանի վերջում սկսեցի ավելի շատ խաղալ ակումբում, բայց հավաքական չհրավիրվեցի: Անհամբեր սպասում էի, վերջապես եկավ այդ պահը: Առաջին հրավերը ստացա Ռուսաստանի հավաքականից, բայց սրտով հասկանում էի, որ ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականում»,- ասել է ռուսական «Նիժնի Նովգորոդի» 22-ամյա կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել էր Լատվիայի հետ Եվրո-2024-ի ընտրական փուլի 7-րդ տուրի խաղում՝ փոխարինման դուրս գալով 70-րդ րոպեին:

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա