Logo

Էդգար Նավասարդյանը մեկ րոպեում երկու գոլ է խփել նոր թիմում

13:27 / 18.08.2025Ֆուտբոլ
null

Շվեդիայի երրորդ լիգայի 18-րդ տուրում «Ռոսենգարդը» սեփական դաշտում 3-2 հաշվով հաղթել է «Սկևդեին»։

Տանտերերից հանդիպմանը մասնակցել է թիմի նորեկ, Հայաստանի Մ21 հավաքականի հարձակվող Էդգար Նավասարդյանը, որը 42-րդ և 43-րդ րոպեներին աչքի է ընկել գոլով՝ ձևակերպելով դուբլ։

21-ամյա ֆուտբոլիստն օգոստոսի 5-ին էր երկրորդ լիգան ներկայացնող «Էստերսունդից» մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել «Ռոսենգարդ»։ Նա երկրորդ հանդիպումն էր անցկացնում նոր ակումբում և անդրանիկ գոլերն է խփել։

«Ռոսենգարդը» 31 միավորով չորրորդ տեղում է, «Սկևդեն» 13 միավորով` վերջինն է 16-րդը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ