Էդգար Նավասարդյանը 12-րդ գոլն է խփել Շվեդիայի երրորդ լիգան ներկայացնող «Էրեբրու Սիրիանսկայի» կազմում։
Հայ ֆուտբոլիստը 27-րդ տուրում 75-րդ րոպեին գրավել է «Ֆրիսկա Վիլյորի» դարպասը և օգնել իր թիմին ոչ-ոքի գրանցել` 2-2։
«Էրեբրու Սիրիանսկան» վաստակել է 31 միավոր և երրորդ լիգայում զբաղեցնում է 10-րդ տեղը։ «Ֆրիսկա Վիլյորը» 20 միավորով վերջինն է` 16-րդը։
Հիշեցնենք, որ 20-ամյա Նավասարդյանն այս տարվա մարտից է հանդես գալիս «Էրեբրու Սիրիանսկայում»։