Logo

Էդգար Նավասարդյանն առաջին անգամ նոր ակումբի մեկնարկային կազմում է

20:15 / 21.05.2025Ֆուտբոլ
null

Հայ հարձակվող Էդգար Նավասարդյանն առաջին անգամ իր նոր ակումբի` «Էստերսունդի» մեկնարկային կազմում է։

20-ամյա ֆուտբոլիստը «Վեստերոսի» դեմ Շվեդիայի երկրորդ լիգայի 9-րդ տուրի հանդիպումը կսկսի առաջին րոպեներից։ Հանդիպման մեկնարկը` Երևանի ժամանակով 21:00-ին։

Նավասարդյանն այս տարվա հունվարին է տեղափոխվել «Էստերսունդ», մասնակցել երկու հանդիպման։ Նա նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Շվեդիայի երրորդ լիգան ներկայացնող «Էրեբրու Սիրիանսկայում», 28 խաղում խփել 13 գոլ, կատարել 1 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ