Էդգար Մովսեսյանը պայմանագիր է կնքել Երևանի «Ուրարտուի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա վինգերի նախորդ ակումբը «Նոան» էր, որի կազմում 2023/24 մրցաշրջանում 35 խաղում խփել է 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Հայ ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նաև Չարենցավանի «Վանում», «Փյունիկում» և «Արցախում»։ Transfermarkt-ը Մովսեսյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 225 հազար եվրո։


