Logo

Հայաստանի ևս 2 ներկայացուցիչ՝ ՈՒԵՖԱ-ի պատվիրակ

13:00 / 08.08.2023Ֆուտբոլ
null

ՀՖՖ կողմից ներկայացված ՈՒԵՖԱ-ի պատվիրակների թիվն ավելացել է ևս երկուսով, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

ՈՒԵՖԱ-ի պատվիրակի գործառույթներ կիրականացնեն ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ Էդգար Մանուկյանը և ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը:

Նոր պատվիրակներն արդեն ստացել են իրենց առաջին նշանակումները: Էդգար Մանուկյանը նշանակվել է օգոստոսի 10-ին կայանալիք «Համրուն Սպարտանս» (Մալթա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի խաղի, իսկ Վահան Բերակչյանը՝ նույն օրը կայանալիք «Օմոնիա» (Կիպրոս) - «Միդտյուլան» (Դանիա) հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ