Logo

Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը հայտնվել է «Նիկա» կինոմրցանակաբաշխության նոմինանտների ցանկում

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 06.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
IMG 0233 - Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը հայտնվել է «Նիկա» կինոմրցանակաբաշխության նոմինանտների ցանկում

Ռեժիսոր և սցենարիստ Էդգար Բաղդասարյանի 2019 թվականի արտադրության «Էրկեն կիշեր» ֆիլմ-տրիպտիխը հայտնվել է ռուսական ազգային «Նիկա» կինոմրցանակաբաշխության նոմինանտների ցանկում, որը հրապարակվել է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում: Հայկական ֆիլմը մրցելու է ԱՊՀ, Բալտիայի և Վրաստանի Լավագույն ֆիլմ անվանակարգում: Հայաստանից բացի այս անվանակարգում ներկայացված են «Բոկոտն վազորդը» Ղրղստանից, «Ձերդ գերազանցությունը» Էստոնիայից, «Շունչ արտաշունչը» Վրաստանից և «Պահապանը» Ղազախստանից:

Հիմնական մրցութային ծրագրում ներկայացված են Սերգեյ Դվորցեվոյը «Այկա», Կանտեմիր Բալագովը «Լողլող», Վալերի Տոդորովսկին «Օդեսսա», Անդրեյ Սմիրնովը «Ֆրանսիացի» և Անդրեյ Կոնչալովսկին «Մեղք» ֆիլմերով: Հատկանշական է, որ 2013 թվականից մինչ այսօր Կոնչալովսկին Ռուսական կինոակադեմիայի նախագահն է, իսկ «Նիկա» մրցանակաբաշխությունը հիմնադրել է վերոհիշյալ ակադեմիան՝ 1987 թվականին, առաջին անգամ մրցանակներ բաժանալով 1988-ին՝ Կինեմատոգրաֆիստների կենտրոնական տանը:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ