Logo

Էդգար Բաբայանը ծանր վնասվածք է ստացել

15:28 / 25.09.2023• Ֆուտբոլ
Էդգար Բաբայան

«Ռաներսի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը ծանր վնասվածք է ստացել «Օրհուսի» դեմ Դանիայի Սուպերլիգայի 9-րդ տուրի խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով:

27-ամյա ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում: Նա 47-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով: Բուժզննումն ախտորոշել է ծնկի հետին ջլերի պատռվածք: 

Սեպտեմբերի 26-ին Բաբայանը կվիրահատվի:

Նախնական տվյալներով՝ ապաքինման համար կպահանջվի առնվազն 6 ամիս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ