
տուր
01 Հունվար 1970 - 12:36
- 
Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Էդգար Բաբայանը, որը հանդես է գալիս դանիական «Հոբրոյի» կազմում, SofaScore վիճակագրական ռեսուրսի գնահատմամբ ընդգրկվել է Սուպերլիգայի 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։
Բաբայանի խաղը վիճակագրական ռեսուրսը գնահատել է հնարավոր 10-ից 7,8 միավոր։
Նշենք, որ 27-րդ տուրում Էդգար Բաբայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Հորսենսի» դեմ խաղում, ինչն օգնել է թիմին խուսափել պարտությունից(1-1)։
Խորհրդանշական հավաքականը՝

Հատկանշական է, որ Էդգար Բաբայանն արդյունավետ գործողությամբ է աչքի ընկնում Սուպերլիգայի վերջին 4 տուրերում։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն այդ ընթացքում դարձել է երկուական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Ավելացնենք՝ Բաբայանի պայմանագրի ժամկետը դանիական ակումբի հետ լրանում է 2021 թվականի հունիսի 30-ին։ Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 475 հազար եվրո։
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
