
Դանիա, Սուպերլիգա, Relegation Group 29 տուր
21 Հունիս 2020 - 18:00
1Էսբերգ

Հոբրո ԻԿ
1 - 0 - 19`
1 - 1 - 50`
1 - 2 - 65`
1 - 3 - 94`
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հոբրոյի» և Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Էդգար Բաբայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Դանիայի Սուպերլիգայի 29-րդ տուրում «Էսբյերգի» դեմ կայացած հանդիպման 50-րդ րոպեին:
Հայ ֆուտբոլիստն այդ մրցավեճում իր ակտիվում է գրանցել ևս մեկ «ասիստ»՝ թիմակցին օգնելով հաջողության հասնել ավելացված ժամանակի 4-րդ րոպեին: Այստեղ պետք է ընդգծել Բաբայանի հրաշալի անցումը, որից հետո էլ նա գնդակը փոխանցել է խաղընկերոջը:
Կիսապաշտպանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 24-ամյա խաղացողը Դանիայի Սուպերլիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 27 խաղում էլ եղել է իր թիմի մեկնարկային կազմում: Նա առաջնությունում մասնակցած վերջին 6 մրցավեճում խփել է 2 գոլ ու կատարել 4 արդյունավետ փոխանցում:
«Հոբրոն» գտնվում է մրցաշարի երկրորդ՝ տեղն ուժեղագույնների խմբում պահպանելու համար պայքարող թիմերի ենթախմբում և վաստակած 27 միավորով 4 թիմերի շարքում գտնվում է 3-րդ հորիզոնականում: Թիմը հետնապահ «Էսբյերգին» գերազանցում է 5 միավորով, իսկ 2-րդ տեղը զբաղեցնող «Հորսենսին» զիջում 10 միավորով: Եթե «Հոբրոն» մնա այս դիրքում, ապա, մասնակցելով փլեյ-օֆֆ հանդիպումների, կփորձի ապահովել իր տեղն ուժեղագույնների մրցաշարում:
Վահան Բիչախչյանի նրբագեղ գոլային փոխանցումը Բրատիսլավայի «Սլովանի» դեմ խաղում (տեսանյութ)

