Logo

Էդերսոնը «Ման. Սիթիի» կազմում անցկացրեց 100-րդ «չոր» հանդիպումը

20:00 / 04.03.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում երկրի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 2-0 հաշվով առավելության հասավ «Նյուքասլի» նկատմամբ:

«Քաղաքայինների» բրազիլացի դարպասապահ Էդերսոնը 100-րդ «չոր» հանդիպումն անցկացրեց ակումբի կազմում, հայտնում է Opta-ն:

Այս ցուցանիշը գրանցելու համար նրանից պահանջվեց 208 հանդիպում: Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ միայն երկու դարպասապահ են ավելի արագ հասել այս ցուցանիշին՝ Պետր Չեխը «Չելսիից» (180 հանդիպում) և Պեպե Ռեյնան «Լիվերպուլից» (198 հանդիպում):

Հաջորդ տուրում Պեպ Գվարդիոլայի թիմը կմրցի «Քրիսթալ Փելասի» հետ: Հանդիպումը կկայանա մարտի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա