Logo

Էդերսոնը խոստովանել է, որ ցանկացել է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

15:56 / 14.10.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը խոստովանել է, որ ամռանը ցանկացել է հեռանալ անգլիական ակումբից։ Բրազիլայի հավաքականի դարպասապահը մտափոխվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ մի քանի զրույցից հետո։

«Ես ունեի շատ գայթակղիչ առաջարկ։ Մենք շատ ենք զրուցել Գվարդիոլայի հետ ու այդ հանդիպումներից մեկը որոշիչ եղավ։ Նա ինձ վստահեցրեց, որ մենք շարունակելու ենք լինել հաջողակ։ Նա հավատում է թիմի էվոլյուցիային։ Դա կարևոր պատճառ էր, ինչի շնորհիվ ես մնացի թիմում»,- բրազիլացու խոսքը մեջբերում է Caughtoffside-ը։

Հիշեցնենք, որ ամռանն Էդերսոնի ծառայություններով հետաքրքրված էր Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը», որը պատրաստ էր դարպասապահին վճարել 3 անգամ ավելի շատ աշխատավարձ, քան «Մանչեսթեր Սիթին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ