Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն ամենայն հավանականությամբ բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը, տեղեկացնում է AS-ի լրագրող Մարկո Ռուիզը:
Բրազիլացի պաշտպանն արդեն սկսել է անհատական մարզումները, սակայն չի հասցնի ամբողջությամբ ապաքինվել վնասվածքից ու մասնակցել ԱԱԱ-ին:
Էդեր Միլիտաոն ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել «Օսասունայի» դեմ Լա լիգայի 13-րդ տուրի մրցավեճում (4-0):
2025 թվականին աշխարհի ակումբային առաջնությունն առաջին անգամ կանցկացվի 32 ակումբների մասնակցությամբ։ Մրցաշարը տեղի կուենա ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ը։