«Նյուքասլը» շարունակում է պայքարել Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարի տրանսֆերի համար՝ հաղորդում է Goal.com-ը:
«Կաչաղակները» բելգիացու տրանսֆերային իրավունքների համար առաջարկել են 40 միլիոն եվրո, սակայն մադրիդյան ակումբը մերժել է առաջարկը:
«Ռեալը» պատրաստ կլինի վաճառել իր խաղացողին միայն այն դեպքում, եթե առաջարկվող գումարը լինի առնվազն 50 միլիոն եվրո։
Ինքը՝ Ազարը, հետաքրքրված չէ «Նյուքասլ» տեղափոխվելու տարբերակով. բելգիացին ցանկանում է վերադառնալ «Չելսի»։