Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի շուրջ իրավիճակը մնում է բարդ և անորոշ։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, բելգիացին ցանկանում է մնալ Մադրիդում մինչև մրցաշրջանի ավարտը։ Ազարը դեռ ցանկանում է հաջողության հասնել «Ռեալում»:
Այս պահին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ոչ մեծ թվով ակումբներ: Նշվում է անգամ, որ Ազարին ձեռք բերելու տարբերակը հետաքրքիր չէ ոչ «Չելսիի», ոչ «Նյուքասլի» համար՝ չնայած նրան, որ նման տեղեկություններ կային: Էդենի բարձր աշխատավարձը խոչընդոտ է այլ ակումբ տեղափոխվելու համար։
Չնայած դրան՝ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է, որ Ազարը հեռանա ամռանը, քանի որ ակումբը պետք է հնարավորին չափ թեթևացնի աշխատավարձերի համար նախատեսված բյուջեն, որրպեսզի ամռանն իրականացնի խոշոր տրանսֆերներ:
Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում 16 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում կատարել է 2 գոլային փոխանցում։