Logo

Էդեն Ազարը կարող է ավարտել կարիերան

12:33 / 31.07.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալից» հեռացած բելգիացի եզրային հարձակվող Էդեն Ազարը կարող է ավարտել մարզական կարիերան, հայտնում է AS-ը։

32-ամյա ֆուտբոլիստը չի կարողանում նոր ակումբ գտնել «Արքայական ակումբի» հետ պայմանագիրը խզելուց հետո։

Նոր ակումբ գտնելու դժվարությունները կապված են «Ռեալում» խաղալու ժամանակ Ազարի ստացած բազմաթիվ վնասվածքների և խաղային պրակտիկայի բացակայության հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելգիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ամերիկյան «Ինտեր Մայամին»:

Հիշեցնենք, որ Ազարը 2019 թվականի հուլիսից էր խաղում «Ռեալում», մինչև այդ պաշտպանել էր նաև Լոնդոնի «Չելսիի» և ֆրանսիական «Լիլի» գույները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ