Լոնդոնի «Արսենալի» ու Նորվեգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարտին Էդեգորը երկարաձգել է պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը:
Նոր պայմանագրով 24-ամյա ֆուտբոլիստն «Արսենալում» կմնա մինչև 2028 թվականի ամառ և կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Արսենալը» 1-0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Էվերթոնի» դեմ խաղում։ Այդ հաղթանակից հետո Միկել Արտետայի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրել է 13-ի և հավասարվել 2-3-րդ տեղերը բաժանող «Տոտենհեմին» ու «Լիվերպուլին»։