Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան չի բացառել, որ նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը և իտալացի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին կարող են մասնակցել «Տոտենհեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի հանդիպմանը:
«Ինչ վերաբերում է Էդեգորին, ապա դեռևս մի քանի թեստ ունենք անցկացնելու: Տեսնենք, թե ինչ կլինի մեկ օր անց: Նա դրական է տրամադրված, Մարտինը ցանկանում է խաղալ ամեն օր:
Կալաֆիորիի հետ գրեթե նույն իրավիճակն է: Մենք ստիպված ենք ևս մեկ օր սպասել»,- 42-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմ» - «Արսենալ» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 15-ին: