Logo

ԵԱ. Վարազդատ Լալայանը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոքր բրոնզե

17:00 / 23.04.2023Ծանրամարտ
null

Ծանրամարտի երևանյան ԵԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականից մրցահարթակ են դուրս եկել Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ)։

Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը հաջողությամբ բարձրացրեց 205 կգ կշռող ծարաձողը, ապա՝ 212 կգ, սակայն 218 կգ-ը չկարողացավ ֆիքսել և նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Սիմոն Մարտիրոսյանը նախ՝ հաջողությամբ պոկեց 190 կգ, ապա՝ 195 կգ, սակայն չկարողացավ ֆիքսել 200 կգ-ը և նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Վարժության առաջատարը Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն էր՝ 222 կգ արդյունքով:

Հիշեցնենք, որ Հայաստանն այս պահի դրությամբ երկամարտում նվաճել է 11 մեդալ՝ չորս ոսկե, երեք արծաթե, չորս բրոնզե, և առաջատար է մեդալային հաշվարկում: 

Եվրոպայի չեմպիոն են հռչակվել Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ)Գոռ Սահակյանը (67 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (92 կգ):

Տաթև Հակոբյանը (76 կգ)Անդրանիկ Կարապետյանը  (89 կգ) և Արա Աղանյանը (92 կգ) դարձել են արծաթեմեդալակիր, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ)Պետրոս Պետրոսյանը (109 կգ)Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Իզաբելա Յայլյանը (55 կգ) նվաճել են բրոնզե մեդալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա