Տաթև Հակոբյանը (76 կգ) արծաթե մեդալալիր դարձավ Երևանում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում՝ նվաճելով Հայաստանի թիմի 5-րդ մեդալը երկամարտում:
Երկամարտում Հակոբյանը արդյունքն էր 226 կգ: Պոկում վաժությունում հայ մարզուհին գրանցեց 104 կգ, իսկ հրում մրցաձևում՝ 122 կգ:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը երկամարտի 217 (96+121) կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը:
Եվրոպայի չեմպիոն դարձավ ֆրանսիացի Յոսեֆ Մարիե Ֆեղուն, որը երկամարտում գրանցեց 253 կգ (113+140): Լավագույն եռյակը եզրափակեց Լատվիայի ներկայացուցիչ Դանիելա Իվանովան` 222 կգ (96+126):
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ԵԱ-ի մրցումային վեցերորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել նաև Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)։
Հիշեցնենք, որ նախորդ մրցումային օրերի ընթացքում Գոռ Սահակյանը (67 կգ) դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Իզաբելա Յայլյանը (55 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ։
Հայաստանը 10-ական ներկայացուցիչ ունի կանանց ու տղամարդկանց պայքարում։
Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն նաև Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):
ԵԱ․ Հայ ծանրորդների հիմնական մրցակիցներն ու հնարավորությունները