Logo

ԵԱ. Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է թուրք մրցակցին

12:13 / 18.11.2024Շախմատ
null

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է թուրք Ումուտ Ատա Ակբասին։

33-ամյա շախմատիստը միավորների քանակը հասցրել է 7-ի և կիսում է 2-7-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը սերբ Ալեքսանդր Ինջիչն է, որը վաստակել է 8 միավոր։

Արամ Հակոբյանը 6,5 միավորով բաժանում է 8-23-րդ, Մանուել Պետրոսյանը, Էրիկ Գասպարյանը, Էմին Օհանյանը 6-ական միավորով` 24-58-րդ տեղերը։

Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։ 10-րդ խաղափուլը կայանալու է  նոյեմբերի 18-ին` Երևանի ժամանակով 18:00-ից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա