Logo

ԵԱ․ Պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբիշները

10:33 / 12.02.2024Ըմբշամարտ
null

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում փետրվարի 12-ին մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները։ Մեկնարկային մրցումային օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ՝ Մանվել Խաչատրյան (55 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ)։

Մանվել Խաչատրյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ կմրցի Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Ադեմ Ուզունի հետ։

Հրաչյա Պողոսյանը 1/8 եզրափակիչում կմեկնարկի շվեդ Ալեքսանդր Բիչայի հետ գոտեմարտով։

Եվրոպայի նախորդ երկու առաջնությունների չեմպիոն Մալխաս Ամոյանը տիտղոսի պաշտպանությունը կսկսի 1/8 եզրափակիչից՝ մրցելով Ռիկարդո Աբրեսցիա (Իտալիա) – Իգոր Բիչկով (Ուկրաինա) գոտեմարտի հաղթողի հետ։

Գևորգ Թադևոսյանը որակավորման փուլում ուժերը կչափի Նորվեգիան նորկայացնող Էքսաուս Մբուկուի հետ։

Դավիթ Օվասապյանը նույնպես կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ կփորձի հաղթահարել Շվեյցարիան ներկայացնող Հոսեին Ալիշահի արգելքը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ) ու Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն փետրվարի 13-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ