Logo

ԵԱ. Մեժլումյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

17:34 / 18.02.2024Ըմբշամարտ
null

Ազատ ոճի ըմբիշ Մեժլում Մեժլումյանը (61 կգ) Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտում 5-4 հաշվով հաղթեց վրացի Շոթա Պարտենաձեին և բրոնզե մեդալը կվիճարկի գերմանացի Նիկլաս Ստեխելեի հետ: 

Հայկ Պապիկյանը (74 կգ) նույնպես սփոփիչ գոտեմարտ անցկացրեց, սակայն 0-10 հաշվով զիջեց Իսպանիան ներկայացնող Մոհամադ Հինիային:

Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ էին մտել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Եվրոպայի չեմպիոն էին դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Մրցումային առաջին օրը գորգ էին դուրս եկել նաև Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ