Logo

ԵԱ. Մեժլում Մեժլումյանը` բրոնզե մեդալակիր

19:27 / 18.02.2024Ըմբշամարտ
null

Մեժլում Մեժլումյանը (61 կգ) բրոնզե մեդալակիր դարձավ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։

Մեդալային գոտեմարտում 23-ամյա ըմբիշը 7-5 հաշվով առավելության հասավ գերմանացի Նիկլաս Ստեխելեի նկատմամբ։ Փետրվարի 18-ին Մեժլումյանն անցկացրել էր նաև սփոփիչ գոտեմարտ՝ 5-4 հաշվով հաղթելով վրացի Շոթա Պարտենաձեին։ 

Մեժլում Մեժլումյանն առաջին անգամ դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցեց ամբողջական կազմով (10 ըմբիշ) ու ելույթն ավարտեց 2 ոսկե և մեկ բրոնզե մեդալով։ Փետրվարի 17-ին Եվրոպայի չեմպիոն էին դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ