Logo

ԵԱ. Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

20:39 / 12.02.2024Ըմբշամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խաչատրյանը (55 կգ) Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար:

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը մրցեց մոլդովացի Արտյոմ Դելենաուի հետ, գոտեմարտն ավարտվեց 2-2 հաշվով, մրցակիցը հաղթեց ավելի բարձր միավորանոց հնարք կատարելու շնորհիվ:

Խաչատրյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 13-5 հաշվով հաղթել էր Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Ադեմ Ուզունին:

Հայ ըմբիշը փետրվարի 13-ին բրոնզե մեդալը կվիճարկի բուլղարացի Ստեֆան Հրիստով Գրիգորովի հետ:

Քիչ անց կփորձի եզրափակիչ դուրս գալ Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ):

Ֆոտո՝ ՀԸՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ