Հունաստանում ավարտվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրում չեմպիոնը հայտնի դարձավ: 9 միավորով չեմպիոնությունն ապահովեց սերբ Տեոդորա Ինյաչը:
Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի գրանցեց ուկրաինուհի Աննա Ուշենինայի հետ և 7 միավորով 5-10-րդ տեղերն է բաժանում: Էլինա Դանիելյանը պարտվեց և 6,5 միավորով բաժանում է 11-24-րդ տեղերը:
Մարիամ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի Սաբինա Ինրահիմովային և 6 միավորով բաժանում է 25-42-րդ տեղերը: Նույնքան միավոր ունի նաև Աննա Խաչատրյանը:
Սուսաննա Գաբոյանն ունի 5,5, Մարիա Գևորգյանը` 5, Սոնա Կրկյաշարյանը` 4,5, Անի Նահապետյանը` 4 և Գաբրիելա Հարությունյանը` 3 միավոր: