Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվող կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները։
Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթել է վրացի Անաստասիա Կիրթաձեին և 6,5 միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով նա երրորդ տեղում է և միանձնյա առաջատար Ինյաց Տեոդորային (Սերբիա) զիջում է 0,5 միավորով։
Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է գրանցել և 5,5 միավորով 11-րդն է։
Հայաստանի ներկայացուցիչներից Մարիա Գևորգյանը 5 միավորով 26-րդն է, Մարիամ Մկրտչյանը` 4,5 միավորով 38-րդը, Աննա Խաչատրյանը` 4,5 միավորով 42-րդը, Սուսաննա Գաբոյանը` 4,5 միավորով 44-րդը, Սոնա Կրկյաշարյանը` 4 միավորով 79-րդը, Անի Նահապետյանը` 3 միավորով 113-րդը, Գաբրիելա Հարությունյանը` 3 միավորով 117-րդը։
11 տուրից բաղկացած մրցաշարը կավարտվի ապրիլի 11-ին։