Հունաստանի Հռոդոս կղզում կայացել են շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրի պարտիաները։
Լիլիթ Մկրտչյանը սևերով հաղթել է ռումինացի Միհայելա Սանդուին, իսկ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է գրանցել սլովենացի Լաուրա Ունուկի հետ։ Նրանք 2,5-ական միավոր ունեն: Դանիելյանը լրացուցիչ ցուցանիշներով 14-րդն է, Մկրտչյանը` 15-րդը։
Մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Մայի Նարվան (Էստոնիա), Էլինե Ռոեբերսը (Նիդերլանդներ) և Անաստասիա Կիրտաձեն (Վրաստան)։
Երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անի Նահապետյանը, Գաբրիելա Հարությունյանը նույնպես ոչ-ոքի են գրանցել, իսկ Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը պարտվել են։


