Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության քառորդ եզրափակիչում Կարապետ Մանվելյանին (55 կգ) պարտված ադրբեջանցի Ռահիմ Հասանովը որակազրկվել է։
Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է տուշեով, ինչից հետո ադրբեջանցի ըմբիշը դրսևորել է ագրեսիվ ու ոչ մարզական վարք: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) որակազրկել է ադրբեջանցուն, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Կարապետ Մանվելյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի թուրք Չակիր Մուհամեթի հետ։ Առաջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաև Ալբերտ Վարդանյանը (130 կգ)։