Վրաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կանանց Հայաստանի հավաքականը տարել է երկրորդ անընդմեջ հաղթանակը:
Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում 2,5-1,5 հաշվով հաղթել է Ռումինիայի թիմին: Հայաստանի հավաքականից հաղթական պարտիաներ են ունեցել Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը:
Տղամարդկանց Հայաստանի հավաքականն էլ հաղթական մեկնարկից հետո՝ երկրորդ մրցափուլում, 2-2 հաշվով է ավարտել խորվաթների հետ դիմակայությունը: Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները:


