Logo

ԵԱ. Իբոյանն ու Պապիկյանը նույնպես պարտվեցին

16:36 / 17.02.2024Ըմբշամարտ
null

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Փետրվարի 17-ի մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչները չկարողացան հասնել վճռորոշ փուլեր։

Հայկ Պապիկյանը (74 կգ) որակավորման փուլում մրցեց լեհ Կշիշտոֆ Օլենցզինի դեմ. գրանցվեց 3-3 հաշիվը։ Հայ ըմբիշը հաղթեց` միավորը վերջինը վաստակելու շնորհիվ։ Պապիկյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց Սլովակիան ներկայացնող Տայմուրազ Սալկազանովի հետ` պարտվելով 1-2 հաշվով։

Կնյազ Իբոյանը (92 կգ) 1/8 եզրափակիչում 2-1 հաշվով առավելության հասավ բելառուս Յարոսլավ Իադկովսկու նշատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում 0-9 գաշվով զիջեց UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Մագոմեդ Կուրբանովին։

Ավելի վաղ պարտվել էին նաև Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Լյովա Գևորգյանը (125 կգ), իսկ Վազգեն Թևանյանը (65) զիջել էր սփոփիչ գոտեմարտում` դուրս մնալով մեդալային հետագա պայքարից։

Այսօր մրցագորգ դուրս կգան նաև փետրվարի 16-ին պայքարը սկսած Արսեն Հարությունյանը (57 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), որոնք դուրս են եկել եզրափակիչ ու պայքարելու են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը վարկանիշային չէ այս տարվա ամռանը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայ ազատ ոճի ըմբիշներից օլիմպիական ուղեգիր ունեն Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ