Logo

ԵԱ. Հրայր Ալիխանյանը կշարունակի պայքարը

19:37 / 18.04.2023Ըմբշամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը (74 կգ) կշարունակի պայքարը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Ալիխանյանը քառորդ եզրափակիչում 0-3 հաշվով պարտվել էր Սլովակիան ներկայացնող Թայմուրազ Սալկազանովին, որը հասել է եզրափակիչ՝ հնարավորության տալով հայ ըմբիշին պայքարել բրոնզե մեդալի համար:

Հայ ըմբիշն ապրիլի 19-ին Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Ռասուլ Շապիևի հետ կանցկացնի սփոփիչ գոտեմարտ, իսկ հաղթելու դեպքում վրացի ըմբիշ Ավթանդիլ Կենտչաձեի հետ կվիճարկի բրոնզե մեդալը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (61 կգ) դուրս էր եկել եզրափակիչ:

Մրցումային երկրորդ օրը գորգ դուրս եկած Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) որակավորման փուլում 0-10 հաշվով պարտվել էր մոլդովացի Գեորգի Ռուբաևին և դուրս մնացել հետագա պայքարից։

Երեկոյան մրցահերթում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ): Եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նաիմն է:

Արման Ավագյանը (79 կգ) բրոնզե մեդալը կվիճարկի Գաբրիել Իգլեսիաս Ռամոս (Իսպանիա) - Ահմադ Մագոմեդով (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի հաղթողի հետ:

Առաջին մրցումային օրը պայքարը սկսած Հայաստանի մյուս երեք ըմբիշները պարտվել են և դուրս մնացել հետագա պայքարից։ 

1/8 եզրափակիչից մեկնարկած Մանվել Խնձրցյանը (57 կգ) 5-8 հաշվով պարտվել է Բուլղարիան ներկայացնող Գեորգի Վանգելովին։

Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 1-2 հաշվով պարտվել է մոլդովացի Վասիլ Դյակոնին։ 

Սերգեյ Սարգսյանը (97 կգ) նույնպես պարտվել է մեկնարկային գոտեմարտում: Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում 0-8 հաշվով պարտություն է կրել գերմանացի Էրիկ Թիլից։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում մրցավայր է մեկնել 8 ըմբիշ:

Մեդալների սպասումով. Հայաստանի ըմբիշների հնարավորություններն ու գլխավոր մրցակիցները ԵԱ-ում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա