Logo

ԵԱ. Հայ շախմատիստուհիները սկսում են պայքարը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:19 / 16.03.2023Շախմատ
null

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մարտի 17-ին կմեկնարկի շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին Հայաստանից կմասնակցեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանն ու Պոլինա Կոբակը:

Էլինա Դանիելյանը 2431 վարկանիշով առաջնության մասնակիցների մեջ 11-րդն է: 2491 վարկանիշով ցանկը գլխավորում է վրացի Բելա Խոթենաշվիլին, որին հաջորդում է ռուսաստանցի Վալենտինա Գունինան (2478):

Հիշեցնենք, որ Էլինան 2021թ. նվաճել էր Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը:

Կանանց Եվրոպայի առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 11 տուրով: Մրցանակային հիմնադրամը 60 հազար եվրո է, որը կբաշխվի լավագույն արդյունքի հասած 20 շախմատիստուհիների միջև: Եվրոպայի չեմպիոնուհին կպարգևատրվի 10 հազար եվրոյով, 2-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստուհիները կստանան համապատասխանաբար 8 և 7 հազարական եվրո:

Առաջին տուրի պարտիաները կկայանան մարտի 18-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ