Չեռնոգորիայում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել սերբերի հետ։
Շանթ Սարգսյանը հաղթել է, Հայկ Մարտիրոսյանը պարտություն է կրել, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Հունաստանի հետ։ Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը ոչ-ոքի են գրանցել, Մարիա Գևորգյանը հաղթել է, իսկ Լիլիթ Մկրտչյանը տանուլ է տվել իր պարտիան։
Եվրոպայի առաջնության ավարտին մնում է 3 տուր։