Logo

ԵԱ. Հայաստանի թիմերը պարտվել են

11:06 / 16.11.2023Շախմատ
null

Չեռնոգորիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրն անհաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար:

Հայաստանի հավաքականը 1-3 հաշվով պարտվել է Գերմանիայի թիմին։ Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը պարտություն են կրել, իսկ Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները:

Հայաստանի հավաքականն ունի 7 միավոր և բաժանում է 6-8-րդ տեղերը։

Կանանց Հայաստանի հավաքականը 0,5-3,5 հաշվով պարտվել է Ֆրանսիայի թիմին։ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը պարտվել են։ Հայ շախմատիստուհիները 6 միավորով բաժանում է 8-13-րդ տեղերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ