Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթել է Ավստրիայի թիմին:
Հաղթական միավորը վաստակել է Սամվել Տեր-Սահակյանը: Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Շանթ Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել:
Կանանց Հայաստանի հավաքականը 3.5-0.5 հաշվով ուժեղ է գտնվել Իտալիայի թիմից: Հաղթանակի են հասել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը, իսկ Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի է գրանցել:
Չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Իսրայելի հետ, իսկ կանանց թիմը կխաղա Շվեյցարիայի հետ: