Չեռնոգորիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Հունաստանի թիմի հետ՝ 2-2։
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է, Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Հրանտ Մելքումյանը պարտություն է կրել։
Հայաստանի հավաքականն ունի 11 միավոր և բաժանում է 3-6-րդ տեղերը։ Առաջատարներ Սերբիան ու Գերմանիան հավաքել են 13-ական միավոր։
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Վրաստանի հետ։ Էլինա Դանիելյանն անցկացրել է հաղթական պարտիա, Լիլիթ Մկրտչյանը պարտվել է, Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի են գրանցել։
Հայ շախմատիստուհիները 10 միավորով բաժանում է 5-11-րդ տեղերը։