Չեռնոգորիայում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցել է Հունգարիայի թիմի հետ ու հաղթել 2.5-1.5 հաշվով։
Հաղթական պարտիա են անցկացրել Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Գաբրիել Սարգսյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի, իսկ Շանթ Սարգսյանը պարտվել է։
Հայաստանի հավաքականը 5-րդ տեղում է, իսկ նախավերջին տուրում կմրցի Հունաստանի թիմի հետ։
Կանանց Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով ուժեղ է գտնվել Էստոնիայի թիմից։ Հաղթել են Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը: Մարիամ Մկրտչյանը ոչ-ոքի է գրանցել, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտվել է:
Հայ շախմատիստուհիները 8-րդ տեղում են, նրանց հաջորդ մրցակիցը Վրաստանի հավաքականն է։