Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 12-ին կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է այս տարի կայանալիք Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Աշխարհամասի առաջնությունը կավարտվի փետրվարի 20-ին:
Հայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը:
Տղամարդիկ
- Գոռ Սահակյան (67 կգ)՝ փետրվարի 14, ժամը 22:00 (Երևանի ժամանակ)
- Ռաֆիկ Հարությունյան (81 կգ)՝ փետրվարի 16, ժամը 22:00
- Անդրանիկ Կարապետյան (89 կգ)՝ փետրվարի 17, ժամը 19:00
- Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան (երկուսն էլ՝ 96 կգ)՝ փետրվարի 18, ժամը 22:00
- Գարիկ Կարապետյան, Սամվել Գասպարյան (երկուսն էլ՝ 102 կգ)՝ փետրվարի 19, ժամը 16:00
- Պետրոս Պետրոսյան (109 կգ)՝ փետրվարի 19, ժամը 19:00
- Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան (109+ կգ)՝ փետրվարի 20, ժամը 18:00
Կանայք
- Ալեքսանդրա Գրիգորյան, Իզաբելլա Յայլյան (երկուսն էլ՝ 55 կգ)՝ փետրվարի 13, ժամը 19:00
- Լիանա Գյուրջյան (81 կգ)՝ փետրվարի 18, ժամը 19:00
- Տաթև Հակոբյան, Հռիփսիմե Խուրշուդյան (երկուսն էլ՝ 87 կգ)՝ փետրվարի 19, ժամը 22:00


