Բասկետբոլի աղջիկների Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականն Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երրորդ տուրում 53-62 հաշվով պարտվեց տանտերերի թիմին։
Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր, որը վաստակեց 23 միավոր, 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:
Վահագն Հարությունյանի գլխավորած թիմը 6 միավորով խմբում գրավեց երկրորդ տեղը և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ օգոստոսի 5-ին կմրցի Մալթայի հավաքականի հետ։
Հիշեցնենք, որ նախորդ երկու խաղում հայ մարզուհիները հաղթել էին Կոսովոյի (73-48) ու Մոլդովայի (75-45) հավաքականներին։


