Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Խորվաթիայի հետ՝ 2-2։
Հաղթանակի է հասել Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիները, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվել է:
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2․5-1․5 հաշվով հաղթել էր Չեռնոգորիային։
Կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում 1.5-2.5 հաշվով պարտվել է սերբերին։ Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Մարիա Գևորգյանը պարտություն է կրել: Մեկնարկային տուրում հայ շախմատիստուհիները 3-1 հաշվով հաղթել էին չեխերին։