Logo

ԵԱ. Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը

19:18 / 14.10.2025Շախմատ
null

Վրաստանի Բաթում քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։

Վերջին` 9-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 1,5-2,5 հաշվով պարտվել է Վրաստանի երկրորդ թիմին։

Արամ Հակոբյանը հաղթել է, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է գրանցել, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը պարտվել են։

Տղամարդիկ մրցաշարում տարել են 2 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի, կրել 2 պարտություն` 9 միավորով զբաղեցնելով միայն 20-րդ տեղը։ 15 միավորով Եվրոպայի չեմպիոն է դարձել Ուկրաինայի հավաքականը։

Կանանց Հայաստանի հավաքականը վերջին մրցախաղում ոչ-ոքի (2-2) է գրանցել Ուկրաինայի թիմի հետ։

Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթել է 2464 վարկանիշ ունեցող Յուլիա Օսմակին, Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը ոչ-ոքի են գրանցել, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվել է։

Հայաստանի թիմը 12 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ կանանց պայքարում չեմպիոն է դարձել Լեհաստանը` հավաքելով 16 միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ