Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ մրցափուլում Հայաստանի 9 ներկայացուցիչներից 7-ը հաղթել է։
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հերթական հաղթանակից հետո 4,5 միավորով բաժանում են 6-11-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը 5,5 միավորով վրացի Անաստասիա Կիրթաձեն է։ Չորս շախմատիստուհի էլ 5 միավոր է վաստակել։
Հաղթել են նաև Մարիա Գևորգյանը (4 միավոր, 23-րդ տեղ), Աննա Խաչատրյանը (4 միավոր, 26-րդ տեղ), Սուսաննա Գաբոյանը (4 միավոր, 28-րդ տեղ), Սոնա Կրկյաշարյանը (3 միավոր, 82-րդ տեղ) և Գաբրիելա Հարությունյանը (2 միավոր, 113-րդ տեղ)։
Մարիամ Մկրտչյանը (3,5 միավոր, 37-րդ տեղ) ոչ-ոքի է գրանցել, իսկ Անի Նահապետյանը (2 միավոր, 109-րդ տեղ) պարտվել է։
7-րդ տուրի պարտիաները կկայանան ապրիլի 7-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 16:00-ին։


