Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 25-ին 7 հայ բռնցքամարտիկ կանցկացնի կիսաեզրափակիչի մենամարտ:
Եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն Անուշ Գրիգորյանը (50 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ), Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ)։
Կիսաեզրափակիչ դուրս գալու շնորհիվ բռնցքամարտիկներն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ:
Հիշեցնենք, որ Հայաստանն առայժմ օլիմպիական ուղեգիր չունի բռնցքամարտում։ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: ԵԱ-ն կավարտվի ապրիլի 28-ին։