Հունաստանի Հռոդոս կղզում ավարտած շախմատի կանանց Եվրոպայի 24-րդ անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեց Լիլիթ Մկրտչյանը։
Վերջին ՝ 10-րդ տուրում Մկրտչյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց լեհ Մարտինա Վիկարին, իսկ Էլինա Դանիելյանն էլ սպիտակ խաղաքարերով առավելության հասավ գերմանուհի Յոզեֆին Հեյնեմանի նկատմամբ:
Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի ավարտեց իսպանուհի Մարտիա Գարսիա Մարտինի հետ պարտիան: Մարիամ Մկրտչյանն էլ վերջին տուրի պարտիան չանցկացրեց:
Լիլիթ Մկրտչյանը 7,5 միավորով բաժանեց 2-9-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 9-րդ տեղը: Լիլիթը նաև իրավունք ստացավ մասնակցելու կանանց աշխարհի գավաթի խաղարկությանը:
Էլինա Դանիելյանը 6,5 միավորով բաժանեց19-29-րդ տեղերը, Սուսաննա Գաբոյանը՝ 5,5 միավորով 47-76-րդ, Մարիամ Մկրտչյանը՝ 4,5 միավորով 105-128-րդ:
Եվրոպայի անհատական առաջնությունում 8,5 միավորով հաղթեց Ուլվիյա Ֆաթալիևան: