Logo

ԵԱ. Հայ շախմատիստուհիների եռյակը մեկ միավոր է զիջում առաջատարին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:22 / 24.03.2023Շախմատ
հայ շախմատիստուհիներ-2023

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնության 6-րդ տուրում վիճակահանությամբ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը մրցեցին միմյանց հետ և արդեն 13-րդ քայլին հաշտություն կնքեցին: Նրանք վաստակել են 4,5-ական միավոր:

Նույնքան միավոր ունի նաև Մարիամ Մկրտչյանը, որը սևերով 86-րդ քայլին հաղթեց վրացի Լելա Ջավախիշվիլուն: Հայ շախմատիստուհիների եռյակը մեկ միավոր է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող լեհ Օլիվիա Կիոլբասային:

4 միավոր ունի Աննա Սարգսյանը, որը սպիտակներով 52-րդ քայլին հաղթեց բուլղարացի Նադյա Տոնչևային: Տուրը հաղթական էր նաև Սուսաննա Գաբոյանի համար, որը սպիտակներով 39-րդ քայլին պարտության մատնեց Սլովակիայի ներկայացուցիչ Էմա Վալտերին:  

Հայաստանի ներկայացուցիչներից միակ պարտությունը կրեց Պոլինա Կոբակը՝ սևերով 47-րդ քայլին զիջելով ադրբեջանցի Գուլնար Մամադովային: Կոբակն ու Գաբոյանը վաստակել են 3-ական միավոր:

Մարտի 24-ին մրցաշարի մասնակիցները կհանգստանան, իսկ հաջորդ օրը կկայանան 7-րդ տուրի պարտիաները։ Առաջնության ավարտին մնացել է 5 տուր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա