Logo

ԵԱ. Հայ շախմատիստները մեդալներ չնվաճեցին

23:52 / 19.11.2024Շախմատ
null

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել մեդալ նվաճել։

Հայ շախմատիստներից ամենաբարձր դիրքը զբաղեցրել է Ռոբերտ Հովհաննիսյանը, որը վաստակել է 8 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով գրավել 8-րդ տեղը։ Նա նաև նվաճել է աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր։

Արամ Հակոբյանը 7,5 միավորով գրավել է 24-րդ տեղը, իսկ Մանուել Պետրոսյանը, Էրիկ Գասպարյան ու Շանթ Սարգսյանը 7-ական միավորով այլ շախմատիստների հետ կիսել են 34-66-րդ տեղերը։

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է սերբ Ալեքսանդր Ինջիչը։ Նա 11 հնարավորից վաստակել է 9 միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա